24 տարվա մեջ առաջին անգամ փոխոփվել է «Forbes»-ի ամենահարուստ մարդկանց ցանկը: Այդ մասին գրում են ռուսական լրատվականները:
Նշվում է, որ «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսն առաջին հորիզոնականը զիջել է «Amazon»-ի ղեկավար Ջեֆ Բեզոսին: Նշենք, որ Գեյթսն «Forbes»-ի առաջին հորիզոնականում էր 24 տարի շարունակ:
Ըստ պարբերականի՝ Բեզոսի կարողությունը գնահատվել է 160 մլրդ դոլար, Գեյթսինը՝ 97 մլրդ դոլար:
Պարբերականը գրել է նաև, որ «Twitter»-ի և «Square» վճարային համակարգի գլխավոր տնօրեն Ջեք Դորսիի կարողությունն է զգալիորեն ավելացել՝ կազմելով 6.3 մլրդ դոլար:
Նշենք, որ նկատելիորնեն նվազել է (շուրջ 3 անգամ) Ջորջ Սորոսի կապիտալը՝ 23 մլրդ դոլարից հասնելով մինչև 8.3 մլրդ դոլար:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ